logo
ՈՐՈՆՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ PDF Print

 

Օրբելյանների հայ իշխանատան 800-ամյակը  

28 հոկտեմբերի 2011

 

Լրանում է Օրբելյանների իշխանական տան հայոց Սյունյաց աշխարհում հիմնադրվելու 800-ամյակը: Տոհմաբանական ավանդության համաձայն, Օրբելյանները ծագում են Ճենաց աշխարհի արքա Ճենբակուրից (“Ճենաց երկնային որդի”): 13րդ դարում իշխան Լիպարիտ Օրբելյանը բնակություն հաստատեց հայոց Սյունյաց աշխարհում, որտեղ 1223 թ. կառուցեց Նորավանքը (ճարտարապետ Մոմիկ): Օրբելյանների իշխանական տունը Հայքին նվիրեց 80ից ավել հոգևոր և աշխարհիկ շինություններ (այդ թվում Տաթևի վանքը, Գնդեվանքը ևն), հարյուրավոր խաչքարեր և տասնյակ երևելի քաղաքական և մշակութային գործիչների, ինչպիսիք են՝ դիվանագետ Իսրաել Օրին, պատմաբան Ստեփանոս Օրբելյանը և կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: 16-19րդ դարերում, Սյունիքի մի շարք մելիքական տներ իրենց ծագումնաբանությունը վերագրում էին Օրբելյանների իշխանական տանը:

 

Բարոնես Քոքսը Հայաստանում

22 հուլիսի 2011 

Բրիտանական խորհրդարանի Լորդերի Պալատի անդամ բարոնես Քոքսը նորից Հայաստանում է: Հուլիսի 22ին բարոնես Քոքսը հանդիպում ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուրդ Նալբանդյանի հետ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց բարոնես Քոքսի աջակցությունը Հայաստանին ու Արցախին: Իր հերթին, բարոնես Քոքսը նշեց, որ միշտ համակրանք է տածել Հայաստանի հանդեպ և վստահեցրեց, որ կշարունակի իր գործունեությունը հանուն հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:

Երեւանում շվեյցարական դեսպանատունը կղեկավարի իշխան Օբոլենսկին

16 մարտի 2011 

2011 թ. մարտի 16ին Շվեյցարիայի դեսպան իշխան Կոնստանտին Օբոլենսկին հանձնեց իր հավատարմագրերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դեսպան իշխան Օբոլենսկու նշանակումը նախորդում է Շվեյցարական Համադաշնության նախագահ տիկին Միշլեն Անն-Մարի Կալմի-Րեյի նախատեսված այցը Հայաստան:

 

Օբոլենսկիները ռուսական իշխանական տոհմ են, որը առաջացել է Րյուրիկովիչներից: Այդ իշխանական տան տոհմածառը սկսվում է 14րդ դարից: Տոհմի անվանումը ծագել է Մոսկվայի մոտակայքում գտնվող Օբոլենսկ ավանից: Դարեր շարունակ, Օբոլենսկիները համարվում էին Ռուսաստանի ամենահայտնի ազնվական տներից մեկը: Տոհմը տվել է հայտնի զորավարների (այդ թվում արքա Յոհաննես Գ-ի օրոք), քաղաքական եւ հասարակական գործիչների: Հայ Ազնվականների Միությունը ողջունում է դեսպան իշխան Կոնստանտին Օբոլենսկուն Հայաստանում եւ մաղթում հաճելի ժամանց ու հաջող աշխատանք Երեւանում:

 

 

 Այցելություն Հայոց վերջին իշխող այքայի տապանաքարին 

 

20 հոկտեմբերի 2010

 

2010 թվականի հոկտեմբերի 17, Հայ Ազնվականների Միության ներկայացուցիչ Վրեժ Աթաբեկյանը այցելից Հայոց վերջին իշխող այքայի՝ նորին արքայական մեծություն Լևոն Ե Լուսինյանի տապանաքարին: Հայ Ազնվականների Միության անունից ընթերցվեց աղոթք ի փառաբանումն Լևոն արքայի և ի վերականգնումն Թագավորության Հայոց: Կիլիկիայի Հայոց Թագավորության արքա Լևոն Ե Լուսինյանը վախճանվեց 1393 թվականի նոյեմբերի 29ին: Նրա աճյունը նախ ամփոփվեց Փարիզի Սելեստին տաճարում, իսկ այնուհետև վերամփոփվեց Սեն-Դենի արքայական գերեզմանատանը: 

 

  

Փարիզի արվարձանում գտնվող Սեն-Դենի աբբայությունը հիմնել է Դագոմեր Ա արքան 7րդ դարում: Այդ ժամանակամիջոցից էլ այն դարձել է ֆրանսիկան արքաների գերեզմանատունը: Մի քանի բացառությամբ, Ֆրանսիայի բոլոր արքաները ամփոփված են Սեն-Դենիի գերեզմանատանը: Ընդհանուր առմամբ, Սեն-Դենիում են թաղված 25 արքաների, 10 թագուհիների և 84 արքայազների և արքայադստրերի աճյունները: Դրանց թվում կան օտարազգի արքայական և արիստոկրատական տների շատ ներկայացուցիչներ. Բուրբոններ, Լուսինյաններ, Մեդիչիներ, Առագոնցիներ և այլոք:

 

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ գլխատվեցին Ֆրանսիայի օրինավոր արքա Լուի ԺԶ-ն և թագուհի Մարիա-Անտունետը, Սեն-Դենի աբբայությունը ենթարկվեց բարբարոսական թալանի: Ֆրանսիական արքաների ոսկորները հեղափոխականները գցեցին մի հորի մեջ: 1814 թվականին, վերանորոգման աշխատանքների ընթացքում, արքաների և նրանց ընտանիքների անդամների ոսկորները հավաքվեցին և զետեղվեցին մի կաթսայի մեջ, որը նորից տեղադրվեց աբբայությունում: